Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին կրկին միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Այս անգամ, սակայն, ոչ իր «մեղքով»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ օրերս տեղի ունեցած հանդիպումը շատ ջերմ էր, Մակրոնը յուրահատուկ ջերմությամբ գրկախառնվեց նրա հետ, անգամ՝ կարծես չուզենալով բաց թողնել ձեռքը։
Երբ 2022 թվականին Ջորջա Մելոնին դարձավ Իտալիայի վարչապետ, պարզապես հերթական իշխանափոխությունը չէր․ առաջին անգամ երկրի ղեկին կանգնեց մի կին, որը քաղաքականություն էր մտել դեռ պատանեկության տարիներից և տասնամյակների ընթացքում կարողացել էր ընդդիմությունից հասնել իշխանության բարձրակետին։
Ջորջա Մելոնին ծնվել է 1977 թվականի հունվարի 15-ին Հռոմում։ Նրա հայրը՝ իրավաբան, ծագումով Սարդինիայից էր, իսկ մայրը՝ Աննա Պարատորեն, սիցիլիական արմատներ ունի։
Մելոնին մեծացել է Հռոմի հասարակ աշխատավորական թաղամասերից մեկում։ Նրա մանկությունը հեշտ չի եղել․ հայրը լքել է ընտանիքը, և նրան դաստիարակել է մայրը։ Հայրը սարդինացի էր և աշխատում էր որպես հարկային խորհրդատու։ Մայրը սիցիլիացի էր։ «Ջոզի Բել» կեղծանունով նա գրել է ավելի քան հարյուր հիսուն վեպ։ Երբ Ջորջան ընդամենը երկու տարեկան էր, հայրը հեռացավ ընտանիքից, և մայրը ստիպված եղավ միայնակ մեծացնել երկու երեխաներին։ Պատանեկությունից սկսած Ջորջիան չի շփվում իր հոր հետ։
Երեք տարեկանում նա մոր և քրոջ հետ տեղափոխվել է Գարբատելլա՝ համեմատաբար աղքատ թաղամաս, որը հայտնի էր «ձախ» և ազատամիտ տրամադրություններով։ Տեղափոխության պատճառը, ըստ իր հիշողությունների, այն էր, որ ինքը և քույրը պատահաբար հրդեհ էին առաջացրել իրենց նախկին բնակարանում։
Սակայն հենց այդ միջավայրում էլ ձևավորվել է նրա քաղաքական աշխարհայացքը։ Ապագա վարչապետի կազմակերպչական ունակությունները դրսևորվել են դեռ մանկուց։ 15 տարեկանում Մելոնին իր դպրոցում հիմնել է «Նախնիներ» անունով կազմակերպություն։ Նա համախոհների հետ մտադիր էր պայքարել դպրոցական կրթական բարեփոխումների դեմ, որոնք առաջարկում էր այն ժամանակվա կրթության նախարար Ռոզա Ռուսսո-Երվոլինոն, ով ուներ «ձախ» քաղաքական հայացքներ։ Նա «Իտալական սոցիալական շարժմանը» (MSI)՝ մի ուժի, որը ստեղծվել էր Բենիտո Մուսոլինիի կողմնակիցների կողմից։
Սիրավեպ
Մելոնին երկար տարիներ հարաբերությունների մեջ է եղել իտալացի հեռուստահաղորդավար Ջանբրունո Ջամբրունոյի հետ։ Զույգը ունի մեկ դուստր, և նրանց հարաբերությունները տևել են շուրջ 10 տարի։ 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Մելոնին հայտարարել է հարաբերությունների ավարտի մասին՝ հանրային սկանդալից հետո, որը կապված էր Ջամբրունոյի վարքագծի շուրջ առաջացած քննադատությունների հետ։
Մելոնին նաև նախկինում հայտնել է, որ սոցիալական ցանցերում իր և ընտանիքի նկատմամբ եղել են ճնշումներ և անհանգստացնող հաղորդագրություններ։ 2019 թվականին նա դիմել է իրավապահ մարմիններին այն բանից հետո, երբ անհայտ անձը ուղարկել է մտահոգիչ բովանդակությամբ հաղորդագրություններ և պնդումներ իր ընտանիքի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, Մելոնիի անձնական կյանքը հաճախ հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում՝ նրա քաղաքական բարձր պաշտոնի պատճառով։
Ամենաերիտասարդ նախարարներից մեկը
Մելոնիի քաղաքական կարիերան արագ է զարգացել։ Նա դարձել է խորհրդարանի անդամ, իսկ հետո՝ Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունում ստացել նախարարի պաշտոն։ Ընդամենը 31 տարեկանում նա դարձավ Իտալիայի պատմության ամենաերիտասարդ նախարարներից մեկը։ 2012 թվականին Մելոնին հիմնադրեց «Իտալիայի եղբայրներ» (Fratelli d’Italia) կուսակցությունը։ Սկզբում այն փոքր ուժ էր՝ ընդամենը մի քանի տոկոս աջակցությամբ։ Բայց տարիների ընթացքում կուսակցության վարկանիշն սկսեց աճել՝ հատկապես ներգաղթի սահմանափակման, ազգային ինքնության պահպանման և եվրոպական քաղաքականության քննադատության թեմաների շնորհիվ։
Ընդդիմությունից՝ իշխանություն
Մինչ մյուս կուսակցությունները միավորվում էին տարբեր կոալիցիոն կառավարություններում, Մելոնին ընտրեց այլ ճանապարհ՝ մնալ ընդդիմության շարքերում, այդ թվում՝ նաև Մարիո Դրագիի կառավարության օրոք։ Այս ռազմավարությունն աշխատեց․ նա դարձավ իշխանությունից դժգոհ ընտրողների հիմնական ընտրությունը։ 2022-ի ընտրություններում նրա կուսակցությունը ստացավ ձայների շուրջ 26%-ը, և հենց նա ձևավորեց կառավարությունը։
Հակասական կերպար
Մելոնին միաժամանակ ունի թե՛ հավատարիմ աջակիցներ, թե՛ կոշտ քննադատներ։ Նա հայտնի է ազգային ինքնության մասին իր ուղերձով․ «Ես կին եմ, ես մայր եմ, ես իտալացի եմ, ես քրիստոնյա եմ»։ Սակայն նրա դիրքորոշումները ներգաղթի, ԼԳԲՏ օրակարգի քննադատության և Եվրամիության հանդեպ կոշտ վերաբերմունքի հարցերում բազմաթիվ բանավեճերի առիթ են դառնում Եվրոպայում։
Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ջորջա Մելոնին ջերմ հանդիպում ունեցան, որը կարծես հուշում է, որ մեծ քաղաքականությունը միայն հակադրությունների մասին չէ․ երբեմն հենց ամենատարբեր դիրքորոշումներ ունեցող առաջնորդներն են գտնում ընդհանուր լեզու՝ հանուն ընդհանուր նպատակների։
