Պեսկով. Մոսկվան Կիևի կողմից հակամարտությունը լուծելու քաղաքական կամք չի տեսնում

Ռուսաստանն Ուկրաինայի կողմից հակամարտությունը լուծելու քաղաքական կամք չի տեսնում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ին տված մեկնաբանության մեջ:

«Դա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը) կարող է լինել միայն համաձայնագրերի վերջնական համաձայնեցման նպատակով։ Դրան պետք է նախորդի լուրջ աշխատանք, և ամենակարևորը՝ Կիևի ռեժիմի կողմից քաղաքական կամք։ Մենք դեռևս քաղաքական կամք չենք տեսնում», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Leave a Comment