Վաղը կքննարկվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցի փոփոխության հարցը

«18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը»,- գրում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը: 

«Բագրատ Սրբազանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կալանավայր կամ ամբողջական ազատագրություն. ընդունելի չէ որևէ միջանկյալ խափանման միջոց՝ տնային կալանք, վարչական հսկողություն հատուկ սարքերով և այլն։

Դատական նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում»,-ասված է գրառման մեջ:

Leave a Comment