Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում յուրաքանչյուր արտասահմանյան ուղևորությունից առաջ այցելել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայք՝  travel.state.gov/destination, որտեղ հասանելի են ուղևորության համար անհրաժեշտ բոլոր ուղեցույցները։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

Կայքում կարելի է ծանոթանալ տվյալ երկրի վերաբերյալ կարևոր տեղեկություններին, այդ թվում՝ տեղական օրենքներին, անձնագրի վավերականության պահանջներին, ճանապարհորդական զգուշացման մակարդակին (Travel Advisory), ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների համար հնարավոր ռիսկերին։

Պետքարտուղարությունը հիշեցնում է, որ նման նախապատրաստությունը օգնում է խուսափել հնարավոր խնդիրներից և ապահովել անվտանգ ճանապարհորդություն։

Leave a Comment