Դեռևս պարզ չէ, թե երբ կարող է տեղի ունենալ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների Ռուսաստան հաջորդ այցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլը հույս ունի, որ ամերիկացի գործընկերների այս այցելությունները կշարունակվեն։ «Սակայն մենք չենք կարող ճշգրիտ ասել, թե երբ տեղի կունենա նման այց։ Հենց որ որոշում կայացնենք, կտեղեկացնենք ձեզ», – բացատրել է Կրեմլի խոսնակը։
Ամերիկացի բանակցողները երկխոսություն են վարում ուկրաինական կարգավորման շուրջ։