ԱՄՆ պատերազմի նախարարությունը հանձնառու է Չինաստանի իր գործընկերների հետ համագործակցելուն։ Այս մասին հայտարարել է Հնդկա-խաղաղօվկիանոսյան անվտանգության հարցերով պատերազմի նախարարի օգնական Ջոն Նոն։
«ԱՄՆ պատերազմի նախարարությունն աջակցում է Չինաստանի հետ համագործակցությանը», – ասել է նա՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ։ Նա հիշեցրել է, որ Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը և պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հանդիպել են Մալայզիայում 2025 թվականի հոկտեմբերին։ Ավելին, Պենտագոնի խոսնակը նշել է պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբիի և ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Շիե Ֆենի միջև շփումները։ «Աշխատանքային մակարդակում մեր գործընկերների հետ Պեկինում համագործակցությունը շարունակվում է», – վստահեցրել է Նոն։
«Այսպիսով, մենք աջակցում ենք դրան։ Եվ մենք լիովին աջակցում ենք նախագահ (Դոնալդ Թրամփի) ցանկությունը՝ (Չինաստանի նախագահ) Սի Ծինփինի հետ դրական և արդյունավետ հարաբերություններ հաստատելու», – հավելել է պաշտպանության նախարարի օգնականը։