Ոստիկանները ձերբակալել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին․ ՆԳՆ – armeniatoday.am

Ոստիկանները ձերբակալել են 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին դանակահարած անձին, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 20-ին։ Ժամը 22։23-ին ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել։ Վարորդը ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց։

Նշվում է, որ անձը վիճել էր ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջինիս։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը ոչ սթափ վիճակում էր։

Ըստ հաղորդագրության՝ իրավապահներն ապրիլի 22-ին, ժամը 16։40-ին հայտնաբերել և խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդուն։

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։

Leave a Comment