Անվանի ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը, որը ժամանակին գլխավորում էր Լոնդոնի «Արսենալը», խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին։
Ներկայումս «Արսենալը» 3 միավորով գերազանցում է «Մանչեսթեր Սիթիին», սակայն մեկ հանդիպում ավելի է անցկացրել։
«Կարծում եմ՝ «Արսենալը» կդառնա չեմպիոն։ Ես դրան խորապես հավատում եմ։ Ըստ իս՝ դա տրամաբանական է։ «Մանչեսթեր Սիթին» չի կարողանա մրցաշրջանի վերջնամասն անցկացնել առանց միավորներ կորցնելու»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը։