Օգտագործում են ժողովրդի սոցիալական վիճակը․ Մելոյանը՝ ՀԷՑ-ում վճարների փոփոխության մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը Armenia Today-ին մեկնաբանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը նոր բաժանորդների միացման վճարների նվազեցման որոշումը։

Նա կանխատեսելի է համարել այս որոշումը՝ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ միաժամանակ շեշտելով, որ իշխանությունն օգտվում է ժողովրդի սոցիալական վիճակից։

«Դժվար կանխատեսելի չէր, ուղակի անհարմար է, որ մեր ժողովրդի սոցիալական կացությունն օգտագործում են ի նպաստ իրենց նախընտրական քարոզարշավի և քաղաքական վերատադրության: Բայց սա փոփոխվելու է, երբ փոփոխվի գործող իշխանությունն ու վարչապետը»,- հավելել է Մելոյանը։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո։ Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից, ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։

«Տաշիր» ընկերությունների խումբը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական գործընթաց և ահազանգում ներդրումային միջավայրի վտանգների մասին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապրիլի 22-ին կողմ է քվեարկել նախագծին, որով նոր բաժանորդների համար ընկերության բաշխման ցանցին միացման վճարները էականորեն նվազել են:

Կարդացեք նաև՝ 

ՀԷՑ-ի բաշխիչ ցանցի միացման վճարները նոր բաժանորդների համար նվազել են ընտրություններից առաջ

Leave a Comment