Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» մոտ կանգնած «Tasnim» կիսապաշտոնական լրատվական գործակալությունը հանդես է եկել զեկույցով, որտեղ կրկին բարձրացրել է Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա տվյալների մալուխների խոցելիության հարցը։
Զեկույցում նշվում է, որ Պարսից ծոցի արաբական երկրները շարունակում են մնալ խիստ կախվածության մեջ այս ենթակառուցվածքներից, և դրանց հնարավոր վնասումը կարող է կաթվածահար անել տարածաշրջանի թվային կապը։
Ըստ իրանական լրատվամիջոցի՝ մի քանի խոշոր մալուխների միաժամանակյա վնասումը, լինի դա պատահարի, թե միտումնավոր գործողության արդյունքում, կարող է հանգեցնել կապի լուրջ խափանումների ողջ Պարսից ծոցում։
