«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Դաշնակցության հայտարարություններին։
«Դաշնակցությունը խոստանում է, որ իրենք երբ գան իշխանության, բարձրագույն կրթությունը կլինի անվճար։
Հետաքրքիր է՝ ինչն է խանգարել 10 և ավելի տարիների ընթացքում ոլորտը կառավարելիս անել դա, երբ իրական լծակներ ունեին։
Միգուցե իրենց բազմամյա նախարար Լևոն Մկրտչյանից դատախազության պահանջած ենթադրյալ ապօրինի 35 անշարժ և շարժական գույքը, 1.2 մլրդ դրամ և 5 իրավաբանական անձանցում մասնակցությո՞ւնը»,- գրել է պատգամավոր Թագուհի Ղազարյանը։