Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ն, կազմակերպվելու է քաղաքացիների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Փոխադրումն իրականացվելու է «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից երկու ուղղություններով։ Այս մասին տեղեկանում ենք Երևան քաղաքապետարանից։
Առաջին երթուղին կանցնի «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ հասցեով՝ մինչև մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձ ճանապարհը կլինի Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներով, Հաղթանակի կամրջով և Աթենքի փողոցով՝ վերադառնալով «Հրազդան» մարզադաշտ։
Երկրորդ երթուղին կներառի «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի – Լենինգրադյան – Կիևյան փողոցներ ուղեգիծը՝ մինչև մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան։ Հետադարձն իրականացվելու է նույն ճանապարհով։