«Հայհիդրոմետի» ներկայացուցիչները մասնակցել են ԱԲ-ի կիրառման միջազգային աշխատաժողովի

«Հայհիդրոմետի» ներկայացուցիչները մասնակցել են ԱԲ-ի կիրառման միջազգային աշխատաժողովի

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը արհեստական բանականության կիրառման միջազգային աշխատաժողովում 2026թ․ ապրիլի 15–16-ը «Հայհիդրոմետի» ներկայացուցիչները մասնակցեցին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացված միջազգային աշխատաժողովին, որը նվիրված էր հիդրոօդերևութաբանական ծառայություններում արհեստական բանականության կիրառմանը։

Երկօրյա աշխատաժողովը համախմբել էր տարբեր երկրների մասնագետների և ազգային ծառայությունների ներկայացուցիչների՝ քննարկելու, թե ինչպես են արհեստական բանականության վրա հիմնված մոդելները կիրառվում հիդրոօդերևութաբանական ծառայություններում` մասնավորապես եղանակի կանխատեսման և վաղ նախազգուշացման հարցերում։ Աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան առաջատար գլոբալ և տարածաշրջանային կանխատեսման մոդելներին, ինչպես նաև արբանյակային դիտարկումների օգտագործմանը կանխատեսման մոդելներում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բարձր լուծաչափով տարածաշրջանային մոդելներին, որոնք կարևոր դեր ունեն վտանգավոր եղանակային երևույթների կանխատեսման և վաղ նախազգուշացման խնդիրներում։

Այց կատարվեց Խորվատիայի հիդրոօդերևութաբանական ծառայություն, որտեղ ներկայացվեցին օպերատիվ կանխատեսման գործընթացները, դիտարկման համակարգերը, ռադարային, արբանյակային ու մոդելային տվյալների համակցված կիրառումը։ Ստացված գիտելիքներն ու փորձը կնպաստեն «Հայհիդրոմետի» շարունակական արդիականացմանը և նորարար մոդելների ներդրմանը, որը կնպաստի կլիմայական և օդերևութաբանական ծառայությունների զարգացմանը Հայաստանում։ Մասնակցությունը հնարավորություն տվեց հետագա համատեղ ծրագրերի իրականացմանը և ինստիտուցիոնալ համագործակցության խորացմանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment