Ռուսական ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը հայտարարել է բանկի ոչ հիմնական (ոչ պրոֆիլային) ակտիվների վաճառքի լայնածավալ գործընթացի մասին, որն ընդգրկում է ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արտասահմանյան ձեռնարկություններ։
«Կապիտալի փոփոխություններ. նոր ներդրումային միջավայրի ուրվագծերը» թեմայով գործարար համաժողովի ժամանակ Կոստինը նշել է, որ բանկը ներկայումս գտնվում է Հայաստանում գործող պղնձարտադրող ընկերության օտարման եզրափակիչ փուլում։ Այս ակտիվը, ըստ բանկի ղեկավարի, ՎՏԲ-ին էր անցել նախկինում կուտակված պարտքերի դիմաց։
Կոստինի խոսքով՝ բանկն արդեն վաճառել է մի քանի հյուրանոց և այժմ բանակցություններ է վարում «Պուլկովո» օդանավակայանում իր մասնաբաժնի, ինչպես նաև հացահատիկային բիզնեսի օտարման շուրջ:
