Իրանը հայտարարում է՝ Հորմուզի նեղուցում երկու նավ է առգրավվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցում առգրավել են երկու նավ։ Այս մասին հայտնում է  Al Jazeera-ն։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցում անվտանգության և կարգի խախտումը Իրանի համար համարվում է «կարմիր գիծ»։

Միաժամանակ, UK Maritime Trade Operations-ը հայտնել է, որ ավելի վաղ միջադեպի վերաբերյալ հաղորդում է ստացել։ Ըստ կառույցի՝ կոնտեյներային նավի կապիտանը հայտնել է, որ նավին մոտեցել է Իրանի ԻՀՊԿ-ի արագընթաց նավերից մեկը, որը կրակ է բացել՝ պատճառելով զգալի վնաս նավի կամրջին։

Տեղեկացվում է, որ հրդեհ չի բռնկվել, շրջակա միջավայրի վրա ազդեցություն չի արձանագրվել, իսկ նավի անձնակազմը ապահով է։

Անի Վարդանյան

Leave a Comment