Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը չի մերժում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը որևէ մայրաքաղաքում՝ հավելելով, որ Կիևի ռեժիմը գոհ չէ Մոսկվայի և Մինսկի նման վայրերից։
«Մենք կողմ ենք Զելենսկու և Պուտինի միջև դիվանագիտական հանդիպմանը՝ նոր թափ ստեղծելու համար։ Մենք դա խնդրել ենք թուրքերին և մի շարք այլ մայրաքաղաքներին։ Եթե Մոսկվայից և Բելառուսից բացի մեկ այլ մայրաքաղաք կազմակերպի նման հանդիպում, մենք կմասնակցենք», – ասել է Սիբիգան։