Միացյալ Նահանգները փորձել է ճնշում գործադրել Իրանի տնտեսության վրա, սակայն բոլոր ջանքերը ապարդյուն են եղել, հայտարարել է Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեյը:
«Թշնամու նպատակներից մեկը հենց սկզբից ժողովրդի վրա տնտեսական ճնշում գործադրելն ու նրա դիմադրողականությունը թուլացնելն էր, սակայն նրանք ձախողվեցին։ Ավելին, յուրաքանչյուր հարձակման հետ մեր ժողովրդի կամքը, միասնությունը և ներկայությունը հրապարակներում միայն աճում էին», – Մոհսենի-Էջեիի խոսքերն է մեջբերում SNN-ը։