«Բավարիան» ու ՊՍԺ-ն այս պահին աշխարհի երկու լավագույն թիմերն են․ Կրոս

Մյունխենի «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կայանալիք «Բավարիա» — ՊՍԺ դիմակայության մասին։

«Կարծում եմ՝ «Բավարիան» ստիպված կլինի պաշտպանվել փոքր-ինչ ավելի հուսալի, քան դա անում էր «Ռեալի» դեմ խաղերում։ Ըստ իս՝ ՊՍԺ-ն կարող է ավելի արդյունավետ գործել, քան «Ռեալը»։ Երկու հանդիպումներում էլ «Բավարիան» պաշտպանվում էր՝ մեծ ռիսկի դիմելով։ Եթե նրանք շտկեն մի քանի տարրեր, ապա հաջողության հասնելու լավ հնարավորություններ կունենան: Ինձ համար շանսերը հավասար են՝ 50/50: ՊՍԺ-ն մրցաշարի գործող չեմպիոնն է: Հիմնվելով թիմերի ներկայիս մարզավիճակի վրա՝ կարծում եմ, որ «Բավարիան» ու ՊՍԺ-ն այս պահին աշխարհի երկու լավագույն թիմերն են»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում ՊՍԺ-ն հաղթահարել էր «Լիվերպուլի» արգելքը, իսկ «Բավարիան» պայքարից դուրս էր թողել «Ռեալին»:

Leave a Comment