Արման Ծառուկյանը կրկնել է «Ռոքի» ֆիլմի հայտնի տեսարանը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) կրկնել է համաշխարհային կինեմատոգրաֆի հայտնի դրվագներից մեկը։

29-ամյա մարտիկը վազելով բարձրացել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի աստիճաններով՝ վերարտադրելով ամերիկյան դրամայի՝ հանրահայտ «Ռոքի» ֆիլմի խորհրդանշական տեսարանը։

«Իմ մանկության հերոսը. շնորհակալություն քեզ, Ռոքի», – տեսանյութին կից գրել է Ծառուկյանը։

Սիլվեստր Ստալոնեի գլխավոր դերակատարմամբ և հորինված բռնցքամարտիկ Ռոքի Բալբոայի մասին պատմող ամերիկյան սպորտային դրաման էկրան է բարձրացել 1976 թվականին։

Leave a Comment