Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրառում է կատարել՝ նվիրված Ամոյանի 5-րդ չեմպիոնությանը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրառում է կատարել՝ նվիրված հունահռոմեական ոճի ըմբիշ, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Մալխաս Ամոյանի՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն հռչակվելուն։

«Մալխաս Ամոյանը նվաճեց հինգերորդը։ Նա արդեն Եվրոպայի 5-ակի չեմպիոն է»,- գրված է տեսանյութին կից։

Ամոյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչի գոտեմարտում 1:1 հաշվով պարտության է մատնել վրացի Ռամազ Զոիձեին։ Հայ ըմբիշն այս մրցակցին հաղթել էր նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։

 

Leave a Comment