TRIPP նախագծի իրագործման շրջանակում ամենաարագը նախատեսվում է շահագործման հանձնել երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը․ Փաշինյան

Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվում է TRIPP նախագծի իրագործման աշխատանքների մեկնարկ, առնվազն՝ երկաթուղային էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում

TRIPP նախագծի իրագործման շրջանակում ամենաարագը նախատեսվում է շահագործման հանձնել երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը․ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/ԱՌԿԱ/․ TRIPP ներդրումային նախագծի իրագործման շրջանակում ամենաարագը նախատեսվում է շահագործման հանձնել երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը։


Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվում է TRIPP նախագծի իրագործման աշխատանքների մեկնարկ, առնվազն՝ երկաթուղային էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում: 


«2026 թվականին արդեն համոզված եմ՝ գետնի վրա կսկսենք աշխատանքները, և իմ հաշվարկով ամենաարագը կլինի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը։ Այս նախագիծն բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծելու», – ասաց Փաշինյանը:


Նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանը կապահովի աշխատատեղերը ՀՀ քաղաքացիների միջոցով, և ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել։

Leave a Comment