Իրանը նշել է այն նախապայմանը, որի կատարման դեպքում միայն կարող է բանակցել ԱՄՆ-ի հետ


Միջազգային


Թեհրանը պատրաստ է բանակցությունների, բայց միայն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները վերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը։

Այս մասին, ըստ իրանական լրատվամիջոցների, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի հրադադարի խախտումը, նախքան բանակցությունների նոր փուլի մեկնարկը։ Երբ Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացվի, հաջորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում», – ասել է նա։

Իրավանին ընդգծեց, որ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի։

«Մենք չենք սկսել ռազմական ագրեսիա։ Եթե նրանք քաղաքական լուծում են փնտրում, մենք պատրաստ ենք։ Եթե նրանք պատերազմ են ուզում, Իրանը պատրաստ է նաև դրան», – ընդգծեց նա։

 


Leave a Comment