Եվրահանձնաժողովը պարզաբանել է ֆոն դեր Լայենի խոսքերը Թուրքիայի մասին – armeniatoday.am

Եվրահանձնաժողովը փորձել է պարզաբանել իր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Թուրքիայի վերաբերյալ վիճահարույց հայտարարությունը, գրում է Bloomberg-ը։

Գործակալության հիշեցմամբ՝ ապրիլի 19-ին, խոսելով Եվրամիության ընդլայնման մասին, նա հայտարարել էր, որ այն «պետք է ընդգրկի ողջ եվրոպական մայրցամաքը, որպեսզի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցությունը բացառվի»։

Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիան հետագայում դիմել է Եվրահանձնաժողովին՝ պարզելու, թե որքանով է ճիշտ փոխանցվել ֆոն դեր Լայենի հայտարարությունը։ Եվրահանձնաժողովում նշել են, որ այդ խոսքերը կտրված էին համատեքստից։

«Թուրքիայի հիշատակումը նրա աշխարհաքաղաքական ազդեցության, չափերի և հավակնությունների ճանաչումն էր, հատկապես՝ Արևմտյան Բալկաններում և չի ենթադրում որևէ համեմատություն այլ երկրների հետ»,- հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։

Գործակալությունը նշում է, որ այս միջադեպը տեղի է ունեցել ոչ նպաստավոր պահին, երբ ԵՄ-ն փորձում է ամրապնդել դաշնակցային կապերը՝ Իրանի շուրջ հակամարտության ֆոնին գլոբալ անկայունության պայմաններում։

Leave a Comment