Թբիլիսիի քաղաքապատարանը կքննարկի քաղաքի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու հարցը

Վրաստանի մայրաքաղաքա Թբիլիսիի քաղաքապատարանը կքննարկ մայրաքաղաքի փողոցներից մեկը հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու հարցը, որը ծնվել է Վրաստանում, տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։

Ըստ հրապարակման՝ հարցը քննարկվել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Կուրտոյի՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպման ժամանակ։ Վերջինս հայտնել է, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի համապատասխան հանձնաժողովը պատրաստ է քննարկել բարձրացված հարցը։

Դեսպաններն ընդգծել են երկու երկրների սերտ կապերի կարևորությունը Վրաստանի հետ, ինչն ըստ նրանց «անդրադառնում է նաև մայրաքաղաք Թբիլիսիի հետ համագործակցության վրա» ու հույս հայտնել, որ սերտ համագործակցությունը ապագայում է՛լ ավելի կխորանա։

Շառլ Ազնավուրն այս տարի կդառնար 102 տարեկան։ Այդ առթիվ և նրա հարուստ ստեղծագործական ժառանգությունը նշելու համար Երևանում կանցկացվի համերգների և երաժշտական ​​երեկոների շարք՝ նվիրված լեգենդար երգչին։

Leave a Comment