Իրանի դատական իշխանությունը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և իսրայելցի ակտիվիստի հայտարարություններն այն մասին, թե Իրանում ութ կանայք մահապատժի ենթարկվելու վտանգի տակ են. հայտնում է ԻՐՆԱ-ն:
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում դիմել էր իրանցի առաջնորդներին՝ խնդրելով «ազատ արձակել ութ կանանց»։
«Դիմում եմ իրանցի առաջնորդներին, ովքեր շուտով բանակցություններ կսկսեն իմ ներկայացուցիչների հետ. ես շատ երախտապարտ կլինեի այսդ կանանց ազատ արձակման համար։ Համոզված եմ՝ նրանք հարգանքով կվերաբերվեն ձեր քայլին։ Խնդրում եմ, մի՛ վնասեք նրանց։ Դա հիանալի սկիզբ կլիներ մեր բանակցությունների համար։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել էր ԱՄՆ նախագահը։
Իր հրապարակմանը նա կցել էր օգտատեր Էյալ Յակոբիի գրառումը, որում վերջինս պնդում է, թե Իրանի իշխանությունները «պատրաստվում են կախաղան հանել ութ կանանց»։