WSJ. ԱՄՆ-ը դադարեցրել է դոլարային թղթադրամների մատակարարումը Իրաք

ԱՄՆ-ը դադարեցրել է դոլարային թղթադրամների մատակարարումը Իրաք և սառեցրել է անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերը Բաղդադի հետ՝ փորձելով ճնշում գործադրել Իրաքի իշխանությունների վրա՝ լուծարելու տեղական իրանամետ աշխարհազորայիններին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը արգելափակել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի հաշիվներից մոտ 500 միլիոն դոլարի փոխանցումը, որը ստացվել է իրաքյան նավթի վաճառքից ստացված եկամուտներից։ Սա Իրաքին ուղղված երկրորդ կանխիկի մատակարարումն է, որը Վաշինգտոնը կասեցրել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության սկսվելուց ի վեր։

Թերթը նշում է, որ ԱՄՆ իշխանությունները նաև սառեցրել են Իրաքի ռազմական և հակաահաբեկչական ստորաբաժանումների համար մի քանի ուսումնական ծրագրերի ֆինանսավորումը։ Վաշինգտոնի այս քայլերը վկայում են Բաղդադի վրա ճնշումը մեծացնելու և Իրաքի կապերը Իրանի հետ թուլացնելու նրա ցանկության մասին, գրում է The Wall Street Journal-ը։

Leave a Comment