ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե անցումի հեղեղատարները մաքրված լինեին, այս պատկերը չի լինի. Էդուարդ Հայրումյան

«Սա Երևանի «Բարեկամության ստորգետնյա ջրանցքն է»՝ անձրևներից հետո»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից գրում է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը:

 
«Տեսանյութը վերցրել եմ համացանցից։ Ես վստահ եմ, որ եթե հարակից 4 փողոցների և հենց անցումի բոլոր հեղեղատարները ժամանակին նորմալ մաքրված ու սպասարկված լինեին, ապա այս պատկերը չէր լինի։

Ըստ այդմ Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի և Արաբկիր վարչական շրջանի հարգելի պատասխանատուներին խնդրում եմ վաղը ուսումնասիրեք հեղեղման առաջացման պատճառները և տվեք դրանց հրատապ լուծում։

Իսկ ես արդեն վաղը չէ մյուս օրը կլինեմ Երևանում և անպայման ինքս էլ կգնամ այս խնդրի առաջացման պատճառներն ուսումնասիրելու»,- գրել է Հայրումյանը:։

Leave a Comment