
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի բարորակ նորագոյացությունները մաշկային գոյացություններ են, որոնք մարդու կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, սակայն երբեմն որոշակի գործոնների ազդեցությամբ դրանք կարող են վերածվել չարորակ գոյացությունների:
Տարբերում են մաշկի բարորակ գոյացությունների հետևյալ տեսակները.
Այնպիսի գոյացություններն, ինչպիսիք են լիպոման, պապիլոման, գորտնուկները, խալերը, ֆիբրոմաները, նեյրոֆիբրոմաները, կարող են վերածվել չարորակ գոյացությունների:
Կլինիկայում իրականացվում են մաշկի նորագոյացությունների՝ այդ թվում բարորակ նորագոյացությունների հեռացման պլաստիկ վիրահատություններ, որոնց թվին են պատկանում խալերի, պապիլոմաների, լիպոմաների, աթերոմաների, հեմանգիոմաների, լիմֆանգիոմաների, ֆիբրոմաների հեռացումը:
Ախտորոշում
Եթե Դուք Ձեզ մոտ հայտնաբերել եք մաշկի նորագոյացություն, պետք է մաշկաբանի կամ ուռուցքաբանի մոտ գրանցվեք խորհրդատվության համար: Հարցման, զննման և վիճակի ուսումնասիրման հիման վրա բժիշկը կախտորոշի:
Մաշկի նորագոյացությունների հեռացման ցուցումները
- շաքարային դիաբետ
- շարակցական հյուսվածքի հիվանդություններ
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
- արյան հիվանդություններ
- էպիլեպսիա
- պսորիազ
- բորբոքային հիվանդություններ
- հոգեկան խանգարումներ
- ներքին օրգանների ծանր հիվանդություններ
Մաշկի բարորակ գոյացությունների վիրահատական բուժում
Մաշկի բարորակ գոյացությունները բնութագրվում են դանդաղ աճով, որի ընթացքում բջջային տարրերը մնում են ուռուցքի սահմաններում՝ առանց հարևան հյուսվածքներ հարաճելու: Հավասարաչափ մեծանալով՝ նորագոյացությունը հրում և ճնշում է առողջ հյուսվածքները, որի արդյունքում վերջիններս ասես պատիճի դեր են տանում: Թեև բարորակ ուռուցքները ատիպիկ են, սակայն նրանց բջիջների մետաստազավորումը բացակայում է:
Մաշկի նորագոյացությունների հեռացման վիրահատության նախապատրաստումը
Մաշկի նորագոյացության հեռացման վիրահատությունից առաջ անհրաժեշտ է վիրաբույժի խորհրդատվություն, որի ընթացքում հիվանդի հետ համատեղ ընտրվում է վիրահատության իրականացման եղանակը: Բժիշկը որոշում է նորագոյացության հեռացման օրը, պացիենտը ուղարկվում է վիրահատության նախապատրաստման:
Բացի պարտադիր նախավիրահատական քննությունները, հիվանդին կարող են նշանակվել հետևյալ ախտորոշիչ հետազոտությունները.
- ուռուցքաբանի զննում
- օնկոմարկերների կապակցությամբ արյան քննություն
Անոթային վիրաբույժի խորհրդատվությունից և ստորին վերջույթների երակների ՈւՁՀ-ից հետո Ձեզ խորհուրդ կտրվի կոմպրեսիոն տրիկոտաժ կամ ստորին վերջույթների էլաստիկ բինտավորում: Դա անհրաժեշտ է վիրահատական և հետվիրահատական թրոմբոտիկ բարդությունների կանխարգելման համար:
Վիրահատության նախորդ օրվա երեկոյան խորհուրդ է տրվում հրաժարվել առատ սննդի ընդունումից և կատարել մաքրող հոգնա: Ինչպես նաև վիրահատությունից երկու շաբաթ առաջ և երկու շաբաթ հետո խորհուրդ է տրվում հրաժարվել ալկոհոլից և ծխելուց: Վիրահատության օրն արգելվում է ուտել և խմել:
Անզգայացում
Մաշկի բարորակ նորագոյացությունների հեռացման պլաստիկ վիրահատություններն իրականացվում են տեղային անզգայացմամբ, սակայն հյուսվածքներում խորը տեղակայված մեծ չափերի գոյացությունների դեպքում կամ , երբ հիվանդը գտնվում է հոգեհուզական գրգռված վիճակում, խորհուրդ է տրվում ներերակային անզգայացում:
Գոյություն ունեն մաշկային նորագոյացությունների հեռացման մի քանի եղանակներ.
- Ռադիոալիքային եղանակ. իրականացվում է Surgitron (Սուրգիտրոն, ԱՄՆ) ռադիալիքային սարքավորման կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս կտրվածքները կատարել բացառապես ճշգրիտ՝ առողջ հյուսվածքների սահմանում և նվազագույն վնասումով:
- Էլեկտրակոագուլյացիայի դեպքում գոյացությունը հեռացվում է բարձր հաճախության հոսանքի ազդեցությամբ: Այս դեպքում նորագոյացությունը հեռացվում է արագ՝ անոթների միաժամանակյա կոագուլյացիայով (զոդումով):
- Վիրաբուժական հեռացումը մաշկի նորագոյացության հեռացումն է վիրադանակի և վիրահատական թելի օգնությամբ: Վիրադանակով իրականացվում է կտրվածք առողջ հյուսվածքների սահմաններում, գոյացությունը հեռացվում է, ապա իրականացվում է հեմոստազ (արյունահոսության դադարեցում) և վերքի կարում:
Եղանակի ընտրությունը պայմանավորված է մարդու օրգանիզմի անհատական առանձնահատկություններով և հեռացվող մաշկային նորագոյացության տեսակով:
Վերականգնողական շրջան
Մաշկի նորագոյացության հեռացումից հետո վերականգնողական շրջանը բավականին կարճ է: Նման վիրահատությունները հիմնականում իրականացվում են ամբուլատոր՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում և հետվիրահատական շրջանում մեծ ուշադրություն չեն պահանջում: Լրիվ վերականգնողական շրջանը կազմում է 5–ից 14 օր: