Մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակ


Հասարակություն


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետական կառույցներից մեկը չի և ոչ էլ ինչ-որ վարչություն, այս մասին հայտարարել է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

Տեր Հայրն ընդգծել է՝ Եկեղեցու գործառույթներն էլ բոլորովին այլ են, չնայած որ դարերի ընթացքում ստիպված նա ստանձնել է որոշակի պետական գործառույթներ։

«Սուրբ Եկեղեցին առաջնորդվում է Քրիստոսի վարդապետության ու դրա վրա կառուցված հոգեխնամ առաքելության իրականացմամբ։ Եկեղեցին հարգում է պետական օրենքներն ու միշտ եղել է պետականամետ, ազգապահպան և հայրենանվեր։

Էնպես որ՝ ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ։ Մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել»,- ընդգծել է Տեր Պսակը։

Հիշեցնենք՝ Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ անդրադարձել է հոգևորականներին, ասել, թե Սրբության Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աղտոտված է, նաև հայտարարել, որ հոգևորականները չեն կարող դուրս լինել Համընդհանուր հայտարարագրման համակարգից։


Leave a Comment