Մարսի վրա օվկիանո՞ս | Radar Armenia

Մարսի վրա օվկիանո՞ս

Գիտնականները Մարսի մակերեսին հայտնաբերել են հսկայական հարթ գոտի, որը հիշեցնում է «լոգարանի օղակ» (bath ring) և կարող է վկայել, որ մոլորակի վրա երբևէ գոյություն է ունեցել մեծ օվկիանոս։ Մինչ այժմ հայտնի էր, որ Մարսն անցյալում ունեցել է հեղուկ ջուր, սակայն պարզ չէր՝ այն սահմանափակվել է լճերով ու գետերով, թե՞ ձևավորել է օվկիանոսներ։ Նախկինում հայտնաբերված ափագծերը գտնվում էին տարբեր բարձրությունների վրա, ինչը կասկածի տակ էր դնում այդ վարկածը։

Մարսի տեղագրական տվյալների վերլուծությունը մոլորակի հյուսիսային հատվածում ցույց է տվել մի նմանատիպ հարթ գոտի, որը կարող էր լինել հին օվկիանոսի մայրցամաքային ծանծաղուտ (shelf): Այն գտնվում է մեծ խորության վրա և իր չափերով չէր կարող ձևավորված լինել փոքր ջրավազանների շուրջ։ Գիտնականները նաև նկատել են, որ գետային դելտաները համընկնում են այդ գոտու հետ, ինչը ևս մեկ կարևոր ապացույց է։ Երկրի վրա նման դելտաները ձևավորվում են հենց օվկիանոսների եզրերին։ Այս տվյալները հուշում են, որ Մարսի վրա կարող էր գոյություն ունենալ օվկիանոս, որը պահպանվել է միլիոնավոր տարիներ։ Եթե դա հաստատվի, ապա այդ տարածքներում կարող են գտնվել նաև հնարավոր կյանքի հետքեր։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment