Իրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ Պակիստանում կայանալիք բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի պետական հեռարձակող IRIB-ին, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։Նա որպես պատճառներ նշել է հակասական ուղերձները՝ անընդունելի համարելով ամերիկյան կողմի գործողությունները, այդ թվում՝ իրանական նավերի դեմ ուղղված։
«Հենց բանակցությունները միտված լինեն արդյունքների, Իրանը կորոշի՝ մասնակցելու է, թե ոչ», – հավելել է Բաղային։