ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ձեռնարկատեր ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, դեռևս չեն մեկնել Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների համար և մնում են ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։
«Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները դեռևս ԱՄՆ-ում են։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ինքնաթիռը, որը պետք է նրանց այսօր առավոտյան Մայամիից տեղափոխեր Եվրոպա, ապա՝ Պակիստան, ընդամենը մի քանի րոպե առաջ է մեկնել և այժմ ուղևորվում է Վաշինգտոն», – գրել է նա Facebook-ում։
«Նրանք, հնարավոր է, պլանավորում են հանդիպել (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի հետ», – հավելել է Ռավիդը։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը դեռևս չի լքել Վաշինգտոնը՝ Պակիստանում Իրանի հետ բանակցություններին մասնակցելու համար։ Ավելին, Սպիտակ տունը նախատեսում է երեքշաբթի օրը լրացուցիչ հանդիպումներ անցկացնել, որոնց նա կմասնակցի։ Վենսը, ենթադրաբար, երեքշաբթի առավոտյան կմեկնի Իսլամաբադ, բայց հիմնական հարցը մնում է այն, թե արդյոք իրանական պատվիրակությունը կժամանի բանակցությունների երկրորդ փուլին։