Իրանը դեռ չի որոշել՝ մասնակցելու է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, թե ոչ

Իրանը կորոշի մասնակցել Իսլամաբադի բանակցություններին, թե ոչ, երբ տեսնի, որ ԱՄՆ-ն հանձնառու է արդյունքների հասնելուն: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Խորհրդակցություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, բայց դա պայմանավորված չէ անվճռականությամբ, այլ Վաշինգտոնից ստացված հակասական ազդանշաններով։ Երբ տեսնենք, որ բանակցությունները արդյունքների վրա են կենտրոնացած, մենք կորոշենք մասնակցել, թե ոչ», – նախարարության խոսքերը մեջբերել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Leave a Comment