Ալբանիայում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 63կգ․ քաշային Կարեն Ասլանյանը նվաճել է առաջին մեդալը Հայաստանի համար։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը ընդամենը 1 րոպե 26 վայրկյանում 11-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին։