Ծանրամարտի ԵԱ․ Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել – armeniatoday.am

Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը (71 կգ) դարձել է Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Երկամարտում Սահակյանը 330 կգ արդյունք է գրանցել։ Նա պոկում վարժությունում բարձրացրել է 146 կգ ու 150 կգ: Այս վարժությունում Սահակյանն առաջինն էր: Հրում վարժությունում Սահակյանը բարձրացրել է 180 կգ: Այս վարժությունում նա երրորդն էր:

Առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել նաև Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլաքյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը։

Առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-26-ը։

Leave a Comment