«Աշխարհում 4 միլիարդատեր կա, որ կալանքի տակ է, որոնցից երկուսը հայ են»,- «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ հանդիպմանն ասաց Նարեկ Կարապետյանը` նշելով, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվում, իսկ Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված են բացառապես հայրենասեր լինելու համար:
«Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված կուսակցությունը միացել է մեզ…Ժամանակն է եկել մեր երկրում արդարության վերականգնման, ժամանակն է, որ մեր ազգի ուժեղ որդիներն իրենց տեղը զբաղեցնեն մեր երկրի կառուցման հարցում»,- ասել է նա։
Նշենք, որ «Ապրելու երկիր» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հուշագիր է ստորագրել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին համատեղ հանդես գալու վերաբերյալ։
Ավելին` տեսանյութում: