Իրանի շուրջ լարվածությունը՝ թանկացումների պատճառ. Հայաստանի տնտեսությունը ևս տուժում է

Իրանի շուրջ լարվածությունը՝ թանկացումների պատճառ. Հայաստանի տնտեսությունը ևս տուժում է

Իրանի շուրջ իրավիճակը, մասնավորապես, Հորմուզի նեղուցի փակ լինելն, իր ազդեցությունն է թողնում վառելիքի շուկայի վրա. բենզինի և դիզվառելիքի գները բարձրացել են։ 

Մինչ տնտեսագետները զգուշացնում են հնարավոր նոր ալիքի մասին, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի կոշտ հայտարարությունը լրացուցիչ լարվածություն է առաջացրել․ «Վայելե՛ք բենզինի ներկայիս գները։ Այսպես կոչված «շրջափակման» պատճառով շուտով կարոտով եք հիշելու լիտրը 4-5 դոլար արժողությամբ բենզինը», – նշել է նա։

Տնտեսական տվյալները ցույց են տալիս, որ 2025թ․ առաջին եռամսյակում Իրանից Հայաստան է ներմուծվել 472.5 հազար տոննա ապրանք, հիմնականում՝ մետաղական արտադրանք և սննդամթերք։ 2026թ․ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 423.8 հազար տոննայի։ Նվազում է արձանագրվել նաև արտահանման ոլորտում․ 2025-ին այն կազմել է 4.6 հազար տոննա, իսկ 2026-ին՝ 0.89 հազար տոննա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment