Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 71 կգ քաշային Գոռ Սահակյանը Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց՝ երկամարտում գրանցելով 330 կգ արդյունք։
Պոկում վարժությունում մեր ծանրորդը հաջողությամբ բարձրացրեց 146 և 150 կգ՝ ապահովելով վարժության փոքր ոսկե մեդալը։ Երրորդ փորձով Սահակյանը փորձեց Եվրոպայի նոր ռեկորդ սահմանել, սակայն 155 կգ պոկել չկարողացավ։
Հրում վարժությունը Գոռ Սահակյանը սկսեց 180 կգ-ից և հաջողությամբ բարձրացրեց։ Հաջորդ երկու մոտեցմամբ մեր մարզիկը 185 կգ հրել չկարողացավ՝ բավարարվելով վարժության բրոնզե մեդալով։
Երկամարտի 330 կգ արդյունքով Սահակյանն արծաթե մեդալ նվաճեց՝ ընդամենը 2 կգ զիջելով թուրք ծանրորդ Յուսուֆ Ֆեհմի Գենչին։
Նախորդ տարի ևս Սահակյանը արծաթե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում, իսկ 2023 և 2024 թվականներին Եվրոպայի չեմպիոն էր դարձել։
Ավելի վաղ արծաթե մեդալներ էին նվաճել նաև Գառնիկ Չոլաքյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը։
Վաղը՝ 19։00-ին, պայքարի մեջ կմտնի 79 կգ քաշային Մարտին Պողոսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter