Radar-Զրույցի այսօրվա հյուրն է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
Ստեփանյանի խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում ոչ միայն հաջողվել է չեզոքացնել բազմաթիվ մարտահրավերներ, այլև ունենք շատ կոնկրետ ձեռքբերումներ։
«Դրանք կարող ենք բաժանել երկու մասի՝ գլոբալ և ոլորտային։ Գլոբալ առումով, միանշանակ, առանցքայինը խաղաղության հաստատումն ու խաղաղության օրակարգի սպասարկումն է։ Երկրի ներսում կան տարբեր ոլորտային բարեփոխումներ և արդեն շոշափելի ձեռքբերումներ, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս պարզ ճակատով խոսել քաղաքացիների հետ, այլև վստահորեն փաստել, որ մեծ մասամբ կարողացել ենք իրականացնել Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով ստանձնած հանձնառությունները։ Մենք կրկին գնում ենք ժողովրդից վստահության քվե խնդրելու, որովհետև կան խնդիրներ, որոնք տարբեր հանգամանքներով պայմանավորված դեռ ավարտին չենք հասցրել, կամ որոնք պետք է սկսվեն բոլորովին նոր ելակետից՝ պայմանավորված խաղաղության օրակարգով»։
Պատգամավորի համոզմամբ՝ որքան կարևոր է իշխանությունը, նույնքան կարևոր է ընդդիմությունը։
«Մինչև 2018 թվականը, ցավոք, մենք չենք ունեցել լեգիտիմ իշխանություն։ Այո՛, կարելի է լինել իշխանություն, բայց մնալ հասանելի, ժողովրդավար և շարունակել ծառայել ժողովրդին։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա 2018-ից հետո նրանց ողջ «քաղաքական» գործունեությունն ուղղված է միայն իրենց կամ իրենց ղեկավարների՝ նախորդ տարիներին թալանած գողոնը պահպանելուն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
