Սուրեն Աղաջանյանը ևս կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱ

Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը մեկնարկում տուշեով իտալացի ըմբիշին պարտության մատնելուց հետո քառորդ եզրափակչում ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Սուներ Կոնունովին։

Կիսաեզրափակչում Աղաջանյանը կպայքարի ադրբեջանցի Նիհատ Մամադլիի հետ։

Leave a Comment