Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ ԵԱ-ի եզրափակիչ


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:


 


Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Սուրեն Աղաջանյանը մրցեց Ադրբեջանից Նիհատ Մամադլիի հետ ու բացարձակ հաղթանակի հասավ` տուշե:


 


Հայաստանի հավաքականից ԵԱ-ի եզրափակիչում է Մալխաս Ամոյանը, ով ապրիլի 21-ին կմրցի ոսկե մեդալի համար:


 


 


Leave a Comment