21 ապրիլի 2026 – 16:45 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Ղազախստան: Նա ապրիլի 21-23-ն Աստանայում կմասնակցի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» խորագրով ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին:
Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ Ղազախստանի և այլ գործընկեր երկրների բարձր մակարդակի ղեկավարների հետ։