«Նա զանգահարել էր, որպեսզի համբուրի հետույքս»․ Թրամփ

Apple-ի ղեկավարը զանգահարել էր, որպեսզի «համբուրի հետույքս»։ Նման գրառմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր պաշտոնավարման սկզբում Թիմ Քուկը դիմել էր իրեն օգնության համար, ինչից հետո նրանց միջև ձևավորվել են «երկարատև և հաճելի հարաբերություններ»։

«Ես շատ տպավորված էի, որ Apple-ի ղեկավարը զանգահարել էր, որպեսզի «համբուրի հետույքս»։ Ընդհանուր առմամբ, նա բացատրեց իր խնդիրը՝ բարդ խնդիր, ես զգացի, որ նա իրավացի է, և արագ ու արդյունավետ կերպով լուծեցի այն։ Դա դարձավ երկարատև և շատ հաճելի հարաբերությունների սկիզբը», — գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

5999116886794243357.jpg 219.27 KB

Leave a Comment