Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ մի շարք հայտարարություններ է արել կապված թոշակառուների ներկայիս սոցիալական իրավիճակի մասին՝ պնդելով, որ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը բարելավվել է և 2026 թվականի ապրիլի 1-ից 10․000 դրամով բարձրացրած թոշակով նույնիսկ նրանք կարող են հանգստանալ արտերկրում։
«900 դրամով Գյումրի-Լառնակա ավիատոմս կար։ Այսինքն, մեր բարձրացրած թոշակով՝ ապրիլի 1-ից բարձրացրած թոշակով թոշակառուն կարա 5 հատ տուդա-աբռատնի տոմս առնի»,- ասել է Փաշինյանը։Իշխանությունները նաև մատնանշում են, որ հատկապես թոշակառուների կյանքի որակի վրա դրական ազդեցություն է ունեցել 2026 թվականի հունվարից առողջության պարտադիր ապահովագրության ծրագրի ներդրումը։ Ընդդիմությունն ընդգծում է, որ նման կոսմետիկ փոփոխությւոններն ի զորու չեն բարեփոխելու տարեց քաղաքացիների կենսամակարդակը, հաշվի առնելով երկրում տիրող գնաճի բարձր մակարդակը և միջին սպառողական զամբյուղի արժեքը։ Հայաստանի վիճակագրական կոմիիտեի տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում սննդամթերքների գներն աճել են 3-ից 5 %-ով։ Մսնավորապես, մենամեծ աճը գրանցվել է ձվի դեպքում՝ 30,1%, միսը թանկացել է 15,1%-ով, կաթնամթերքը՝ 12,8%-ով, մակարոնեղենը՝ 9,4%-ով, սուրճը՝ 7,9%-ով, մրգերը՝ 5,6%-ով, հացը՝ 3%-ով, իսկ շաքարը՝ 2,8%-ով։ Armenia Today-ն Երևանում հարցում է անցկացրել թոշակառուների շրջանում՝ հետաքրքրվելով, արդյոք իրենք համաձայն են Փաշինյանի՝ իրենց կենսամակարդակը բարելավելու մասին արված հայտարարությւոնների հետ։ Իսկ Փաշինյանի հայտարարությանը, թե կառավարության ավելացրած թոշակով կենսաթոշակառուն կարող է 5 հատ Գյումրի-Լառնակա ավիատոմս գնել, հարցվածների մեծամասնությունն անլուրջ է մոտեցել։
«Ինչպե՞ս գնեմ․ վիզայի գումար պիտի՞ հատկացնես, էնտեղ պիտի՞ ինչ-որ բան ուտես, թե ուղղակի ֆիլմի հերոսի նման պիտի գնաս-գա՞ս։ Լուրջ չեմ վերաբերում»,- նշել է հարցվածներից մեկը։Հարցված քաղաքած քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը վատ է, թոշակը բավականացնում է մինիմալ սննդի համար ընդամենը, իսկ ամենավատ վիճակում գտնվում են միայնակ ապրող թոշակառուները, որոնք չունեն հարազատներ։
«Մեր թոշակառուները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, օրական հացի կարոտ են, իսկ եթե միայնակ են մնում՝ սարսափելի է»,- կարծիք է հայտնել քաղաքացին։Հարցվածների մեծ մասը անլուրջ է որակել Փաշինյանի այդ հայտարարությունները, ասելով, որ իրենց կյանքի որակը էապես չի փոխվե։ Նրանք նշում են, որ 10․000 դրամով թոշակը բարձրացնելը որևէ էական փոփոխություն չի բերել իրենց կյանքում, և եթե իրենց կողքից չաջակցեն, ապա թոշակն ընդամենը մի քանի օր կբավականացնի։
«Մսի գինը դարձել է 4300, ամեն ինչը թանկ է հիմա․ թոշակը 10․000 ավելացրել է, թոշակառուն ինչպե՞ս ապրի»,- փաստել է մի այլ քաղաքացի։Որոշ թոշակառուներ նշել են, որ համեմատած շատ այլ երկրների հետ՝ Հայաստանում կենսաթոշակը չափազանց ցածր է։
«Համեմատած ուրիշ երկրների հետ, որտեղ ես եղել եմ գործուղման՝ Հայաստանում թոշակառուների վիճակն ահավոր վատ է»,- ընդգծել է մի քաղաքացի։Հարցվածներից ընդամենը մի քանի քաղաքացի է նշել, որ իրենց վիճակը բարելավվել է առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրմամբ։
«Իհարկե բարելավվել է վիճակը։ Ե՛վ դեղորայքն է անվճար, և՛ վիրահատությունը»,- արձանագրել է մի քաղաքացի։Մանրամասները՝ տեսանյութում