ԵՄ-ը նախատեսում է ակտիվացնել համագործակցությունը Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ. Կոս

ԵՄ-ը նախատեսում է ակտիվացնել համագործակցությունը Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ. Կոս

Եվրամիությունը նախատեսում է ակտիվացնել համագործակցությունը Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ՝ Սև ծովի և Կենտրոնական Ասիայի հետ տրանսպորտային ու էներգետիկ կապի զարգացման նոր ռազմավարության շրջանակներում։

Այս մասին հայտարարել է եվրահանձնակատար Մարտա Կոսը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ։

Նրա խոսքով՝ ռազմավարության հիմնական տարրը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կայուն առևտրային և լոգիստիկ ուղիների զարգացումն է։

Նա ընդգծել է, որ նոր ուղիների անհրաժեշտությունը մեծացել է ավանդական ուղիների անկայունության ֆոնին. հյուսիսային առևտրային ուղիները խափանվել են Ռուսաստանի կողմից, մինչդեռ հարավային ուղիները ճնշման տակ են Իրանի հակամարտության պատճառով։

Այս պայմաններում ԵՄ-ն կենտրոնանում է Հարավային Կովկասով այլընտրանքային միջանցքների զարգացման վրա։

Կոսը նաև նշել է, որ ԵՄ-ն արդեն իսկ ունի կոնկրետ նախագծեր տարածաշրջանում, և հանդիպման ժամանակ նախարարները կքննարկեն երեք երկրների հետ համագործակցությունը խորացնելու հետագա քայլերը, մասնավորապես՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment