Կրակոցներ Մեքսիկայի հնագիտական վայրերից մեկում. կան զոհեր և տասնյակ վիրավորներ


Միջազգային


Մեքսիկայի Տեոտիուական հնագիտական ​​վայրում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորների թիվը հասել է 13-ի։

Այս մասին հայտարարել է Մեքսիկայի կառավարության անվտանգության կաբինետը։

Բոլոր վիրավորները, որոնք տարբեր երկրների քաղաքացիներ էին, տեղափոխվել են տարածաշրջանի բժշկական հաստատություններ, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել։

Մեքսիկական իշխանությունների տվյալներով՝ վիրավորների թվում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Կոլումբիայից, Կանադայից, Բրազիլիայից և ԱՄՆ-ից։ Վիրավորների տարիքը 6-ից 61 տարեկան է։

Ավելի վաղ Մեքսիկայի անվտանգության կաբինետը հայտարարել էր, որ անհայտ զինված անձը կրակ է բացել Տեոտիուական հնագիտական ​​վայրում, ապա ինքնասպան եղել։ Հարձակման հետևանքով մահացել է կանադայի քաղաքացի։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հրամայել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել միջադեպի վերաբերյալ և հրամայել է զոհերի և վիրավորների ընտանիքներին տրամադրել անհրաժեշտ ողջ աջակցությունը։


Leave a Comment