Մենք չենք դրել ցեղասպանության ճանաչման պահանջ, բայց նաև չենք ուրացել անցյալը – Նորություններ 21.04.2026

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց մենք երբեք չենք ուրացել մեր անցյալը և հիշողությունը: Դա էր պատճառը, որ 1995 թվականին կառուցվեց Հայոց Ցեղասպանության թանգարանը և անցկացվեց 80-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը աշխարհահռչակ ցեղասպանագետների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանությունը մեր պետության շահերին վնասող քաղաքական խաղի մանրադրամ չենք դարձրել և չենք դարձնի, բայց հիշողությունն ու ինքնությունը ջնջել ոչ ոքի թույլ չենք տա:

Ապրիլի 24-ին, ժամը 11-ին միասին դեպի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր»:

 

Leave a Comment