
Ավագանու նիստում հարցը միանշանակ չի ընդունվել։ Խմբակցությունները դեմ են արտահայտվել նախագծին։
Նախ հայտարարվել է, որ բերված նախագիծը քննարկված չէ ավագանու խմբակցությունների հետ, մինչդեռ նախկինում առաջարկ է եղել, որ Ամիրյան փողոցի անվանակոչության հարցում պետք է լինի կոնսենսուսային որոշում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է.
«Սկի չեմ էլ իմացել՝ ով է այդ մարդը, և երբ մի փորք խորանում ես, հասկանում ես, որ, բացի նրանից, որ ինքը 26 կոմիսարներից մեկն է եղել, գեղեցիկ ազգանուն է ունեցել, այլ ոչ մի արժանիք առանձնապես չունի։ Եվ Երևանի ամենակենտրոնական փողոցներից մեկն իր անունով է անվանակոչված։ Կասկած չունեմ, որ այդ փողոցը վստահորեն պետք է անվանակոչվի»։
Քվորում չլինելու պատճառով նախագիծը չի քվեարկվել։
Ավինյանն առաջարկել է նախագիծը քննարկել մյուս խմբակցությունների հետ և համաձայնություն լինելու դեպքում այն քննարկել առաջիկա նիստերից մեկում։