Բրյուսելը հաստատել է ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ ԶԼՄ – armeniatoday.am

Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր հաստատել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ 

Այն պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։

Նշվում է, որ առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։

Այսօր ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել էր, որ Եվրամիությունը կքննարկի Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը։

Leave a Comment