Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում

Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում։

«Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր «կանաչ լույս» վառեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ 

Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն (EUPM Armenia)»-  ասվում է հայտարարության մեջ։ 

Leave a Comment